Ապրիլի 10-ին Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել 106 ռուսաստանցի զինծառայողի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունում նշել են, որ զինվորականները Մոսկվա կհասցվեն ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։
Գերիների փոխանակման շրջանակներում էլ Ուկրաինա է վերադարձվել 100 մարդ, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը:
«Մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական խոշոր փոխանակումը: Տուն է վերադառնում 100 մարդ՝ զինվորականներ, նավաստիներ, սահմանապահներ, ազգային գվարդիականներ: Նրանց թվում են Մարիուպոլի, «Ազովստալի» պաշտպանները»,- ասել է նա: