Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն, և նրանց միջև միջակայքը 6,5 րոպե է։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։40-ին Երևանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում, և մետրոն մի քանի ժամով անցել էր մի գծանի-երկկողմանի երթևեկության։