Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 14-ական, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 6, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, մարդու առևանգման և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, թմրանյութի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ապօրինի ազատությունից զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: