Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը:
Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, Wi-Fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ: