Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համտեսել է Սյունիքի Ծղուկ բնակավայրում արտադրվող հայկական պանիրները։ Արտադրող ընկերությունը կաթ է ձեռք բերում Սյունիքի մարզի 160 գյուղացիական տնտեսություններից։
Ընկերությունն ԱՄՆ գյուղդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի նախկին շահառուներից է։ Գործակալությունն աջակցում է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին աշխատուժի զարգացման, աճի խթանման, շուկաների բազմազանեցման, ինչպես նաև ամերիկյան շուկայի հետ գործարար կապերի հաստատման հարցերում։