ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հարավային Կովկասի երեք հանրապետություն:
ԵԱՀԿ-ից հայտնում են, որ Թբիլիսիում, Բաքվում և Երևանում նա հանդիպումներ կունենա գործադիր և օրենսդիր իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում Օսմանին անդրադառնալու է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության ապահովման խնդիրներին: