Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան:
«Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում»,- նշված է հաղորդագրության մեջ: