Երևանի թերևս ամենատհաճ խնդիրի՝ տրանսպորտի հարցի լուծմանը, քաղաքային իշխանության հավաստմամբ, քիչ է մնացել: 2024 թվականին նախատեսում են ավարտին հասցնել շարժակազմի համալրումն ու ամբողջ քաղաքը ծածկող երթուղիների պլանավորումը:
Քաղաքացիները, սակայն, այս պահին փոփոխություն առանձնապես չեն զգում: Քաղաքապետարանը հորդորում է մի քիչ էլ համբերել. անկախությունից ի վեր տրանսպորտային նորմալ ցանց չունեցող քաղաքում անհրաժեշտ 1000 փոխադրամիջոցի 80 տոկոսն արդեն ձեռք են բերել, աստիճանաբար ներդնում են համակարգում, մյուս մասի ձեռքբերումն ընթացքի մեջ է:
Խնդիրը միայն շարժակազմի սակավությունը կամ վատ վիճակը չէ: Վարորդների մեծ մասն, օրինակ նախատեսված ստուգումը չի անցել, ու հիմա քաղաքային իշխանությունը նաև փորձառու վարորդների պակաս ունի, գործարկված չէ նաև այդքան քննարկված քարտային համակարգը: