Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կյանքի շարունակականության խորհուրդն ունի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Եվ այդ խորհրդով ու հավատով, վստահ եմ, մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը…
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- նշված է գրառման մեջ։