Ընտանիք կազմելուն խոչընդոտող բաղադրիչներից մեկը սոցիալականն է՝ որտեղ պետք է ապրի նոր ընտանիքը: Բնակարանային պայմանների պատճառով երեխա ունենալու որոշումը հետաձգողներին կառավարությունն աջակցության մի քանի ծրագրեր է առաջարկում արդեն մոտ երեք տարի:
Նախորդ տարի, օրինակ, ծրագրերի շահառուներն ավելի շատ են եղել, քան 2021-ին ու 20-ի երկրորդ կեսին, երբ աջակցությունները մեկնարկեցին: Մասնագետի համոզմամբ, մոտ հինգ տարուց կարելի է գնահատել դեմոգրաֆիական վիճակի փոփոխության վրա այս ծրագրերն ազեցություն ունեցան, թե ոչ: