Հունիսի 12-ից 23-ը ՆԱՏՕ-ն կանցկացնի կազմակերպության հիմնադրումից ի վեր ամենախոշոր բազմազգ ավիացիոն զորավարժությունները՝ Air Defender' 23-ը:
ԱՄՆ Ազգային գվարդիայից հայտնել են, որ վարժանքները կանցկացվեն Գերմանիայի ղեկավարությամբ և կկենտրոնանան օպերատիվ և մարտավարական մակարդակի դաշտային մարզումների վրա:
Դրանց կմասնակցեն նաև ԱՄՆ-ը և ևս 22 դաշնակից երկրներ:
Զորավարժություններին ներգրավված են 23 տիպի մոտ 220 ինքնաթիռներ, որոնցից գրեթե 100-ը կներկայացնեն ռազմաօդային ուժերի ավելի քան 40 ստորաբաժանումներ: