Հալէպի բնակիչներուն համար այլև ծանօթ է ՀՀ մարդասիրական խումբի գործունէութիւնը: Աւելի քան չորս տարիներու ընթացքին Հալէպի մէջ գործող ականազերծողներու և բժիշկներու հայրենի խումբերու աշխատանքները տեղացիներուն ապրած դժուար պայմաններուն մէջ յոյս ներշնչող ազդակներ եղան: Այս անգամ ականազերծուած տարածքը Հալէպի հիւսիս-արևելքը գտնուող Հանտարաթ շրջանին մէջ էր:
Սայեդ Ալ Բադավի (Հալեպի նահանգային խորհուրդի անդամ) - Տարածքի ականազերծումը մեծապես կնպաստի շրջանի կյանքի բնականոնացմանը, գյուղացիները կվերադառնան իրենց արտերը, կաշխուժանա երթևեկը, մարդկանց տեղաշարժը կհեշտանա: Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի մարդասիրական խմբին, որովհետև նրանք իրենց աշխատանքով ավելի փայլուն ապագայի հույս են ներշնչում:
ՀՀ սակրաւորներու 11-րդ խումբի ականազերծած տարածքը՝ Հալէպի ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան մարդասիրական խումբի ներկայացուցիչ Արկատի Տոնոյեանի կողմէ յանձնուեցաւ Հալէպի նահանգապետարանի խորհուրդի գործադիր գրասենեակի ներկայացուցիչին և երկու կողմերու միջև համապատասխան հաւաստագիր ստորագրուեցաւ:
Աբդուլ Կադեր Դավալբի (Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչ) - Սիրիայի նախագահի և ժողովրդի անունից շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին ու ժողովուրդին, որոնք միշտ մեր երկրի կողքին են, հատկապես Հալեպում: Նահանգի անվտանգությունը վերականգնելու համար ծավալված հերոսական ջանքերը բարձր ենք գնահատում, մանավանդ, որ Հայաստանի կողմից սա նմանատիպ առաջին ներդրումը չէ: Այս տարածքները գյուղատնտեսական կարևոր շրջաններ են, հետևաբար ականազերծումը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար:
Ականազերծուած տարածքի յանձնման արարողութեան մասնակցեցան Հալէպի նահանգային խորհուրդի և Ռուսական հակամատրող կողմերու հաշտեցման կեդրոնի ներկայացուցիչները, Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Մակար սրբազան եպիսկոպոս Աշգարեան, ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Դաւիթ Թաթևոսեան և Բերիոյ թեմի ազգային վարչութենէն ներկայացուցիչներ:
Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյան (Բերիո Հայոց թեմի առաջնորդ) - Ամբողջ աշխարհը որ Սուրիոյ դէմ եկած էր և կը պայքարէր ամէն տեսակ դժուարութիւն և նեղութիւն պատճառելով` Հայաստանը միակ երկիրն էր, որ եկաւ օժանդակութիւնը բերելու կողքին իր սէրը յայտնելու, որովհետև 1915-ին Սուրիան որպէս մայր իր գիրքը բացաւ մեր ջարդուած զաւակներուն: Հայաստանը և հայ ժողովուրդը մնայուն երախտապարտ է այս ուղղութեամբ և իր երխտագիտութիւնը կը շարունակէ յայտնել: Այսօր իմ կուրծքս հպարտութեամբ լեցուն է, երխատագիտութեամբ կ՛արտայայտուիմ թէ մեր Հայաստանի մարդասիրական առաքելութեան խումբի հրամանատարին, փոխ գնդապետին և բոլոր անդամներուն, որոնք իրենց կեանքը վտանգի մատնելով իրենց ծառայութիւնն ու սէրը յայտնելու Սուրիոյ քաղաքացիներուն: Ասիկա մեծ պատգամ մըն է ողջ աշխարհին, որ անդարդարութիւնը որքան որ ալ ճնշէ, տակաւին կան մարդիկ որ արդարութեան և ճշմարտութեան հաւատացող են:
Տոնոյեան յստակացուց, որ Հանտարաթի մէջ ականազերծուած տարածքի մակերեսը 88 հազար մեթր քառակուսի է, ուր յայտնաբերուած են աւելի քան 80 չպայթած զինամթերք:
Արկադի Տոնոյան (ՀՀ մարդասիրական խմբի պատասխանատու) - Մինչ օրս սակրաւորային խումբի մասնագէտները աւելի քան մէկ միլիոն չորս հարիւր հազար քառակուսի մեթր տարածք ականազերծել և յանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններուն: Միաժամանակ մարդասիրական գործառութեան մէջ ընդգրկուած են եղել բժշկական խումբը, որոնք իրենց հերթին իրականացրել են բոյժ ապահովում Հալէպի տեղաբնակներին շուրջ 48 հազար տեղաբնակներին, նոյն ժամանակահատուածում յատկացնելով աւելի քան 27 թօնա դեղորայք:
Հայ սակրաւորներու կողմէ յայտնաբերուած ականները համատեղութեան կարգով ոչնչացուեցան տեղացի համապատասխան մասնագէտներու կողմէ: Ականազերծուած, մաքրուած և ստուգազննուած տարածքը յետագայ շահագործման պատրաստ յանձնուեցաւ Հալէպի տեղական իշխանութեան:
Հեղինակ՝ Մարիա Գաբրիելյան