Իրանի Թավրիզ քաղաքում «Տրակտոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հերթական սադրանքն են կազմակերպել։
Խաղի ժամանակ նրանք թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել և բղավել Աթաթուրքի հայտնի խոսքերը. «Որքան երջանիկ է նա, ով ասում է՝ես թուրք եմ»:
Երկրպագուներից շատերն Ադրբեջանի դրոշի գույներով փուչիկներ են բերել տրիբունաներ: Ադրբեջանում սա ներկայացրել են որպես «բողոքի ակցիա Իրանի ռեժիմի դեմ»: