Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից՝ հայտարարել է «Անսար Ալլա» շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամադ ալ֊Բուխայթին:
«Մենք չենք ընդունում Էմիրությունների ուժերի ներկայությունը Եմենի տարածքի որևէ հատվածում: Եմենի վրա հարձակմանը Սաուդյան Արաբիայի հետ ԱՄԷ-ի մեղսակցությունը մեծ սխալ էր»,- նշել է նա, հավելել՝ ԱՄԷ-ն պետք է դաս քաղի և նահանջի:
Բուխայթին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածությունների մասին, սակայն մանրամասներ չի հայտնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի և Օմանի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կմեկնեն Եմենի մայրաքաղաք Սանաա՝ հութի ապստամբների և կառավարության միջև վերջնական զինադադարի հարցով բանակցելու համար: Համաձայնության դեպքում Եմենում պատերազը կարող է ավարտվել մինչև Ռամադան ամսվա վերջը: