Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը վիրավորվել են: Նշվում է, որ բոլորը զբոսաշրջիկներ են եղել:
Հանցագործը վրաերթի է ենթարկել հետիոտներին, իջել մեքենայից, փորձել կրակել քաղաքացիների վրա: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել 30-ամյա տղամարդուն:
Տեղի ունեցածից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թել Ավիվում այս հարձակումը տեղի է ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի իրավապահները երկու անգամ ներխուժել են Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ, որը մուսուլմանների գլխավոր սրբավայրերից է: