Հին Երևանի մասնիկը համարվող «Դոլմամա» ռեստորանի տարածքի շուրջ 15 տարուց ավելի ձգվող թնջուկը չի հաջողվում լուծել: Վերջերս ռեստորանի սեփականատերը դատական երկրորդ հաղթանակն է տարել գործարար Սամվել Մայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերության նկատմամբ:
«Դոլմամայի» սեփականատերը պնդում է, որ տարածքն իրենն է ու հանրային գերակա շահի անվան տակ իրենից խլել չեն կարող, իսկ Մայրապետյանի ընտանիքի ներկայացուցիչը հակադարձում է՝ գույքը կառուցապատողինն է, կա կադաստրի վկայական:
Մանրամասները` Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: