«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի» «Բարեկամություն» անսամբլն ապրիլի 10-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով: Համերգը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120- ամյակին։
Ծրագրում ներառված են «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացումը, Արամ Խաչատրյանի ստեղծագորությունների հիման վրա ստեղծված պարային բեմադրություններ:
Երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի (Զանգերով սիմֆոնիա): Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանի: Համերգային ծրագրին կմասնակցի նաև միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյանը։