Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, այդ մասին փոխքաղաքապետը գրել է Ֆեյսբուքում.
«Մայրության տոնը սկսվում է ծննդատնից։ Օրվա խորհրդով այսօր այցելեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ շնորհավորելու մայրության բերկրանքը նոր զգացած կանանց:
Սիրելի՛ մայրեր, ապրե՛ք խաղաղ, երջանիկ և լուսավոր կյանքով՝ վայելելով մայրության ամեն օրը։
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը»: