Ապրիլի 7-ին` ժամը 08:59-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Lada Niva մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Մ․)։
Փրկարարները «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի 2 ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ: