ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը եղել է սեղանի շուրջ` իֆտարի ընթացքում (իֆտարը իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունումն է ռամադան ամսին): Ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ԱԳ նախարարի` Թուրքիա կատարած այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը: