Թբիլիսիում այրվում է հագուստի խոշորագույն` «Լիլո» շուկան: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհը բռնկվել է հագուստի պահեստներում:
Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական ջոկատի 10 մարտական հաշվարկ: Տարածքը շրջափակված է, ապրանքների սեփականատերերին թույլ չեն տալիս մոտենալ պահեստներին: