ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում են գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ է կատարվել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
Ուրախությամբ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։
Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Սանոսյանին հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իր մասնակցության համար։
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ։