Ապրիլի 7-ին՝ ժամը 13:55-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի քարով բարձված բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների պատահարի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել բեռնատարից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ: