Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ուղղությամբ շարժվելու և Իսրայելի ու տարածաշրջանի թշնամիների ցանկություններից հեռու մնալու կոչ է արել:
Քանանին Բաքվում իրանցի ուսուցիչների ու դիվանագետների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելով` նշել է.
«Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող: Այն պայմաններում, որ ճգնաժամն ու քաոսը պատել են պաղեստինյան բոլոր գրավված տարածքները, իսկ սիոնիստական ռեժիմը ամենից անկայուն ներքին իրավիճակում է, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը համարում ենք կրոնական պարտավորություն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Իրանի չորս դիվանագետների անցանկալի անձ է ճանաչել. վերջիններս պարտավոր են 48 ժամում լքել Ադրբեջանի տարածքը: