«Մենք չենք կարող շատ բան անել առանց Եվրոպայի»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սերբական ռադիոյի և հեռուստատեսության եթերում։ Երկրի ղեկավարը ցավով նշել է, որ «այլ ճանապարհ և մեծ ընտրություն չկան»։
Վուչիչն ասել է, որ Սերբիան փորձում է և դեռ կարող է անկախ լինել։ Սակայն բալկանյան պետությունը չի կարող Ռուսաստանի և արևմտյան երկրների նկատմամբ չեզոքություն պահպանելու երաշխիքներ տալ։
Սերբիան ցանկություն չունի միանալու ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքին և ո՛չ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ասել է Ալեքսանդր Վուչիչը՝ ընդգծելով, որ «առայժմ դա հաջողվում է»։ Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա չի կարող որևէ բան խոստանալ։