Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Պեկինում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԳ նախարարները ընդգծել են փոխադարձ հարգանքի և երկխոսության շարունակման անհրաժեշտությունը: