Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Անկարայի նախագահական նստավայրում հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ձևաչափով, հաղորդում է «Ինտերֆաքսի» թղթակիցը։
Լավրովը Թուրքիա է այցելել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով: