Եգիպտոսն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, որը ծագել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ տեղեկատվության՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, ԱՄՆ-ի և պաղեստինյան որոշ խմբավորումների հետ՝ խաղաղությունը հնարավորինս արագ վերականգնելու համար»։
Մինչ այս Կահիրեն Իսրայելից պահանջել էր չհարվածել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմը Եգիպտոսին տեղեկացրել է, որ ներկա հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական օդուժի գիշերային հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Իսրայելական ավիացիան ավիահարվածներ է հասցնել անկլավի հյուսիսային և կենտրոնական շրջաններին։ Իսրայելական ինքնաթիռները գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտները, որոնց վարչական վերահսկողության տակ է գտնվում Գազայի հատվածը։