Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ՝ «Կոսովոյի ուժեր» և «Միաձուլված սուր» զորավարժություններին, նշել է նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է Defender 2023 բազմազգ զորավարժությանը։
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում Defender 2023-ի մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների շարքում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց Պենտագոնը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէ: