Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան ավելի վաղ Իրանի խորհրդարանի ընդունած հայտարարության։
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին Իրանի խորհրդարանի հայտարարությունը ադրբեջանական կողմը որակում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Նշվում է, որ ընդունված հայտարարությունը «Իրանի հերթական քաղաքական սադրանքն Ադրբեջանի դեմ»։
Միլի Մեջլիսը հայտարարության մեջ Իրանին կոչ է արել զերծ մնալ Ադրբեջանի դեմ ուղղված կողմնակալ գործողություններից։