Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլներն արդեն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կառավարության և արհմիությունների բանակցությունները փակուղի են մտել: Իշխանությունները պնդում են, որ կենսաթոշակային փոփոխությունները կյանքի են կոչվելու: Արհմիություններն էլ հայտարարում են՝ նոր ակցիաներ կանցկացնեն:
Նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի այս աշնանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում թոշակները զգալիորեն կբարձրանան։ Այժմ նախագիծը ներկայացվել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի քննարկմանը։