Քննիչներն առերես հարցաքննել են ընդդիմադիր և կառավարող խմբակցությունների պատգամավորներին, որոնք ներկա են եղել մարտի 31-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ այդ փակ նիստի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ, կառավարող ուժի պատգամավոր Վլադմիրի Վարդանյանին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածք: Սահակյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել: Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ այս փուլում չեն մեկնաբանում՝ արդյոք Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար ԱԺ միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ:
Հեղինակ՝ Անի Օհանյան