Ձերբակալվել են «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն այլ տեղեկատվություն չտրամադրեցին:
Այս գործով ավելի վաղ կալանավորվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը: Գործով անցնող Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ է:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի համաձայն՝ 2020-22 թթ. առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը համավարակի ընթացքում պատասխանատու է եղել պետական ֆինանսավորման բաշխման համար, բարեկամական կապ ունենալով «Մեդլայնի» տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել այդ կլինիկայում, ինչի հետևանքով հափշտակվել է շուրջ 120 միլիոն դրամ։
Հեղինակ՝ Անի Օհանյան