ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շիրակցի 35 մասնակից հավաստագիր ստացավ: Բարձրաժեք խոտաբույսերի, թեյաբույսերի, ընդեղենի մշակությամբ զբաղվող Սլավա Նազարյանը ծրագրի աջակցությամբ ընդլայնել է ընտանեկան արտադրությունը:
Սլավա Նազարյան («Հարմոնի ֆարմ» ընկերության հիմնադիր) - «Գայա Արմենիա» ընկերության կողմից 17 մլն դրամի դրամաշնորհ՝ տեխնիկայի, շարքացանի տեսքով։
Այժմ Առափի բնակավայրում անանուխի երեք տեսակ՝ նարնջային, շոկոլադային, պղպեղային, ուրցի թեյեր ունեն, ստացել են նաև նոր տեսակ՝ լիմոնային ուրց։ Արտադրանքը սպառվում է Հայաստանում, արտահանում են ՌԴ, իսկ ապագայում մտադիր են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:
Արևաշատցի Արտյոմ Փահլևանյանն էլ Կանաչ գյուղատնտեսության ծրագրով նոր ցեղատեսակի ոչխարներ է ստացել: Ինչպես խնամել դրանց, բուծել. ֆերմերը հատուկ դասընթացներ է անցել:
Արտյոմ Փահլևանյան (ֆերմեր) - Սկսել ենք պահել 15 մաքիներից. 30-ից ավելի է: Առաջին երկու տարում վաճառք նախատեսված չէ, ոչխարը տեսակի մասով բարձրաժեք միս է, խառնածին ցեղերից չէ, համ հոտ, լավ միս ունի, արդյունքը չես համեմատի ավանդական ցեղատեսակի հետ։
Նարեկ Մոսինյանը հավակնում է Արտյոմ Փահլևանյանի առաջին գործընկերը դառնալ: Նա մարզում գործող մորթու-կաշվի արտադրամասի միակ արտադրության հիմնադիրն է, ՄԱԿ-ի ծրագրի մասնակից:
Նարեկ Մոսինյան (Գյումրու մորթու, կաշվի արտադրամասի ղեկավար) - Մորթվում է տարեկան 180 000 գլուխ ոչխար, 20 հազար գլխի փոստ ես վերամշակել եմ, 23-ին կրկնապատկել, ապա եռապատկելով գնալ առաջ՝ ըստ իմ հնարավորությունների: Դրանից առաջ արտահանվում էր Թուրքիա։
«Կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում» ծրագիրն իրականացնում է 2020 թվականից։ Մինչև այժմ մոտ 80 ֆերմերի ու գյուղատնտեսի են աջակցել։
Կարեն Հարությունյան (ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի համակարգող) - Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ և ավստրիական զարգացման համագործակցությունը մեր հիմնական գործընկերն է էկոնոմիկայի նախարարությունը, որը միշտ մասնակցել է, և մեծ աջակցություն ունենք նաև նախագծման և վերահսկման գործում:
Ծրագրի շրջանակներում պարտադիր է նաև կրթական բաղադրիչը: Ինչպես վարել բիզնեսը, կազմել փաստաթղթերը. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնն է մասնակիցներին սովորեցնում:
Աննա Հովհաննիսյան (Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ) - Համակարգում եմ Ֆերմերային տնտեսությունների բիզնես պլանները գրելու դասընթացների կազմակերպման աշխատանքները։ 70-ից ավելի բիզնեսներ ունեն փաստաթղթեր և հնարավորություն՝ շուկա մտնելու, վարկային արտոնություններից, Կառավարության ծևագրերից օգտվելու համար։
Այս ծրագիրն իրականացվում է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ Հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը` կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով: