Հարկային պարտավորությունից խուսափող բոլոր տնտեսվարողների նկատմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից, հայացքներից կամ կապերից, կդրսևորվի հավասար վերաբերմունք՝ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Ռուստամ Բադասյանը անդրադառնալով գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Ալեքս գրուպ» ընկերությունում խուզարկություններին ու հայտաբերված խախտումներին՝ հիշեցրել է, որ «Նոր-զովք» սուպերմարկետների ցանցի ստուգումների ժամանակ կառույցին մեղադրում էին, թե ամենը կազմակերպված է նրանց գլխավոր մրցակցի կողմից: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ ուսումնասիրությունները շարունկվում են, ավելին՝ նշել է, որ տարբեր սուբյեկտների հետ կապված նոր կասկածներ կան, սակայն անուններ չի տվել:
Օրերս բացահայտվել էր, որ «Ալեքս գրուպը» չի վճարել 1 միլիարդ 144 միլիոն դրամի հարկ: Ընկերությունը արդեն վերականգնել է պատճառած վնասը: Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը, նշել որ արդեն իսկ համայնքից ստացել են մաքսակետի համար նախատեսված տարածքները:
Հեղինակ՝ Անի Օհանյան