Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ. նրանք մեղադրվում են «լայնածավալ կոռուպցիայի» համար:
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացրել են, որ նրանք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խաթարելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում և շարունակելու է ապահովել նրանց պատասխանատվությունը, ովքեր չարաշահում են պետական իշխանությունը անձնական նպատակներով: Մենք աջակցում ենք բոլոր այն դատավորներին, ովքեր համարձակություն և ազնվություն ունեն գործելու անաչառ և անկախ»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ: