Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են վեց հոգու, որոնք մեղադրվում են Իրանի օգտին աշխատելու համար: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտոնական աղբյուրներին:
Ձերբակալվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են: Իշխանությունները նրանց մեղադրում են «Բաքվի աշխարհիկ կառավարությունը տապալելուն և իրանամետ կրոնական ռեժիմ հաստատելուն ուղղված գործունեության» համար։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նյութապես շահագրգռված լինելով իրանական հատուկ ծառայություններից՝ իբրև թե երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով ձերբակալվածները զբաղվել են կրոնական քարոզչությամբ և հավաքագրել մարդկանց: