Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իսրայելի ոստիկանները կրկին ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա:
Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ:
Երեկ հայտնի դարձավ, որ Իսրայելի հատուկջոկատայինները ներխուժել են Ալ-Աքսա մզկիթ, հաղորդվում է հարյուրավոր վիրավորների և բերման ենթարկվածների մասին:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից, որոնք մուտք էին գործել մզկիթ և վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ և բռնության կոչեր։