Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կլինի Անկարայում:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ կքննարկվեն էներգետիկ ոլորտի հարցեր, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի կյանքի կոչումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման և Անկարայի ու Դամասկոսի երկխոսության խնդիրները:
«Այցի ընթացքում կքննարկվի տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայում, Անդրկովկասում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Սևծովյան տարածաշրջանում:
Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Անդրադարձ կլինի նաև «Ակկույու» ատոմակայանի կառուցմանը և «Թուրքական հոսք» գազատարի շահագործմանը։