Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը Կալիֆոռնիայի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հետ կապված բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին` հայտնում է Ամերիկայի ձայնը։
Նա կարծիք է հայտնել, որ այդ ծրագիրը ոչ մի օգուտ չի բերի:
Փետրվարի 28-ին Իրվանի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը: