Եվրոպայի խորհուրդը հրապարակել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ 2022 թվականի հաշվետվությունը։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանում կատարման սպասման ռեժիմում եղել է ՄԻԵԴ-ի 285 որոշում։ 2020 թվականին դրանք եղել են 235-ը, իսկ 2021 թվականին՝ 271-ը։ Այսպիսով, Ադրբեջանի չկատարած որոշումների թիվը տարեցտարի աճում է:
Անավարտ գործերի շարքում է նաև «Մամեդլին ընդդեմ Ադրբեջանի» խմբի գործը: Այս ցուցակում են հայտնի ակտիվիստներ Անար Մամեդլին, Ինթիգամ Ալիևը, Խադիջա Իսմայիլովան, Լեյլա Յունուսը, Արիֆ Յունուսը, Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը: Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն բեկանել իրենց գործերով դատավճիռները, չեն արդարացրել դիմումատուներին:
Յոթ գործ վերաբերում է խոսքի ազատության խախտմանը, երեքը՝ մահվան կամ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության բացակայությանը, երկուսը՝ հավաքների և միավորումների ազատության իրավունքի խախտմանը, մեկ գործ վերաբերում է կամայական արտաքսմանը: