Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սաննա Մարինը հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։
Նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականի դիմումը և հույս հայտնել, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները, քանի դեռ չի նշանակվել նորը:
Ավելի վաղ Մարինը հայտնել էր, որ Ֆինլանդիայում ապրիլի 2-ին անցած խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո կլքի նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը և իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես խորհրդարանի պատգամավոր։