Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Նրան տեղեկացրել են, որ Բաքվում Իրանի դեսպանության 4 աշխատակիցներ «անցանկալի անձ» են ճանաչվել, պահանջ է ներկայացվել, որ վերջիններս 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նման որոշում է կայացվել դեսպանատան աշխատակիցների գործունեության պատճառով, որն «անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ և հակասում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»:
Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է արտահայտվել իբրև թե Թեհրանի կողմից «Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողությունների կապակցությամբ։