ՀՀ կառավարության որոշմամբ 466 մլն 912 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկի երկու մանկապարտեզի նորոգման համար։
Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։
243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։