Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ, ընդունել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել բարեկամական խմբին ադրբեջանական ռազմական ագրեսիան դատապարտող, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հրամայականի, նաև ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունների վերաբերյալ հայտարարությունների համար:
Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի այցի մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: