Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 2020-ի նոյեմբերից Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա ասել է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Էուլչեքջյանի հետ, նրան հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Նշենք, որ գերեվարումից հետո Բաքուն Էուլչեքջյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Օրեր առաջ սոցցանցերում և մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե Վիգեն Էուլչեքջյանը սպանվել է Բաքվի բանտում:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան