Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ապրիլի 6-7-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Անկարա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների շուրջ բանակցություններին:
«Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության և կապի ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,- ասել է Զախարովան: