Ալժիրում, Սուդանում և Էրիթրեայում Իրանի շահերը ներկայացնող Ռեզա Ամերին կդառնա վերջին 8 տարվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում Իսլամական Հանրապետության առաջին դեսպանը: Այս մասին երեքշաբթի հայտնել Է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիի՝ ԱՄԷ ժամանման ճշգրիտ ամսաթվի մասին գործակալությունը չի հայտնել: Էմիրություններն էլ Իրանի դեսպանի ժամանման մասին հաղորդագրություններն առայժմ չի մեկնաբանել:
Մարտի 16-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հայտարարել էր, որ Թեհրանն իր դեսպանին վերադարձնում է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Իրանի ԱԳ փոխնախարարը նաև նշել է, որ Իրանը հույս ունի ԱՄԷ-ի հետ արդյունավետ համագործակցություն ունենալ ԲՐԻՔՍ+ ձևաչափով, ինչը թույլ կտա արագացնել երկու երկրի տնտեսության ապադոլարացման գործընթացը:
Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը նվազեցվել էր, երբ իրանցի ցուցարարները, որոնք վրդովված էին 2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմր ան Նիմրի մահապատժից, ներխուժել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք: