Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին, ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է»:
Ռուսաստանը գոհ է, որ Երևանը պահպանում է շահագրգռվածությունը կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հնարավորության նկատմամբ: Դա կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ առարկայական աշխատանքին՝ իրագործման եղանակների ամրապնդմանը։
Ռուսաստանն ու դաշնակիցները պատրաստ են դիտորդներ ուղարկել Հայաստան: Այդ որոշումը կընդունվի և կհամաձայնեցվի ՀԱՊԿ շրջանակներում՝ Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է Զախարովան։