Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
«Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը, և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»: